Բարի գալուստ A & A Genius կենտրոն

Ուրախ ենք ողջունելու Ձեզ «A & A Genius» ուսումնական կենտրոնի պաշտոնական կայքում: Հուսով ենք, որ այստեղ կգտնեք Ձեզ անհրաժեշտ տեղեկատվությունը, և կայքը կօժանդակի Ձեզ «A & A Genius» ուսումնական կենտրոնի առաջարկած ծառայությունների ընտրության հարցում:

Հրավիրում ենք Ձեզ «A & A Genius» ուսումնական կենտրոն, ուր կարող եք հանդիպել կենտրոնում դասավանդող մասնագետների հետ, քննարկել Ձեզ հետաքրքրող մասնագիտության դասավանդման առանձնահատկությունները, ծանոթանալ ուսումնական լաբորատորիաներին և ուսումնական գործընթացի կազմակերպման տարբեր մոդելներին, ընտրել դասընթացի Ձեզ հարմար տարբերակը:

Մենք սիրով և հոգատարութամբ ենք վերաբերվում մեր ուսանողներին, իսկ շրջանավարտներին աջակցում ենք աշխատանք գտնելու հարցում: Կենտրոնում իրենց նկատմամբ դրսևորված ջերմ ու բարեկամական վերաբերմունքի շնորհիվ շատ շրջանավարտներ նույնիսկ ուսումնական կենտրոնն ավարտելուց տարիներ անց անվարան դիմում են իրենց նախկին դասախոսներին՝ մասնագիտական խորհրդատվություն տալու խնդրանքով:

Հաճախելով «A & A Genius» ուսումնական կենտրոն՝ Դուք կհայտնվեք ջերմ և հյուրընկալ միջավայրում, որտեղ Ձեզ համար ստեղծված են բարձրակարգ մասնագետ դառնալու համար անհրաժեշտ բոլոր պայմանները: